Տղամարդն իրական կյանքում վերստեղծում է երազներում տեսած առեղծվածային վայրերը (լուսանկարներ)

Bored Panda կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է արվեստագետ Վատսալ Կատարիայի աշխատանքներին, որոնք խոշոր պլանով ուսումնասիրելու դեպքում նման են առեղծվածային գողտրիկ վայրերի:

Իրականում դրանք մինի մակետներն են բոլոր այն վայրերի, որոնք երազներում տեսել է տղամարդը:

Կատարիայի խոսքով՝ ստորև ներկայացված աշխատանքները պատրաստելու համար իրենից պահանջվել է 2 ամսվա աշխատանք:

«Այս վայրերը տեսել եմ երազներումս: Մի քիչ բարդ էր դրանք իրականություն դարձնելը, բայց գործընթացը չափազանց հետաքրքիր էր: Նախագծի ընթացքում օգտագործել եմ սովորական նյութեր»,-նշել է հեղինակը:

 

Be the first to comment on "Տղամարդն իրական կյանքում վերստեղծում է երազներում տեսած առեղծվածային վայրերը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*