Հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ եւ վիրավոր

Երեւանում HSBC բանկում այսօր՝ մայիսի 3-ին, տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով կա 1 զոհ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ նախնական տեղեկությունների, անհայտ անձը դանակով զինված մտել է բանկ եւ հարվածել անվտանգության աշխատակցին՝ սպանելով նրան: Ահազանգից հետո դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողների ուղղությամբ տվյալ անձը կրակ է բացել, ինչի հետեւանքով ոստիկաններից մեկը վիրավորվել է:

Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել նրան եւ բերման ենթարկել ոստիկանություն:

Արտակարգ դեպք HSBC բանկում. կրակոցի ձայներ են լսվել

Be the first to comment on "Հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ եւ վիրավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ