Թոշակառուն 57 տարվա տրակտորով Գերմանիայից հասել է Սանկտ Պետերբուրգ (լուսանկարներ)

Գերմանական Ստորին Սաքսոնիա երկրամասի Լաուենֆյորդե քաղաքի բնակիչը 1960 թվականի արտադրության տրակտորով իր քաղաքից հասել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում էNorddeutscher Rundfunk-ը:

81-ամյա թոշակառուի խոսքով՝ ինքը հուլիսի սկզբին հասել է Սանկտ Պետերբուրգ՝ ճանապարհորդության վրա ծախսելով մոտ մեկուկես ամիս: Այդ ընթացքում Վինֆրիդ Լանգներն անցել է ավելի քան երկու հազար կիլոմետր՝ հատելով Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի սահմանները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 57 տարի առաջ արտադրված տրակտորը կարող է շարժվել առավելագույնը 18 կմ/ժամ արագությամբ: Տղամարդը ֆուրգոն է ամրացրել տրակտորին, որտեղ հանգստանալու և սնվելու հնարավորություն է ունեցել:

«Կալինինգրադում փոխադրամիջոցը փչացել է, և այն նորոգելու համար ստիպված եմ եղել մի քանի օր սպասել Գերմանիայից ուղարկված ավտոպահեստամասերին: Այդ ընթացքում ինձ հյուրընկալել են տեղացիները», — պատմել է տղամարդը:

Նշվում է, որ Վինֆրիդ Լանգները մեկ շաբաթ կմնա Սանկտ Պետերբուրգում, այնուհետև տրակտորով կվերադառնա Գերմանիա:

 

 

 

 

 

 

 

Be the first to comment on "Թոշակառուն 57 տարվա տրակտորով Գերմանիայից հասել է Սանկտ Պետերբուրգ (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*