Անգլիայում երեխան գրություն է թողել խաղալիքի վրա, որն իր մայրը չի կարողացել գնել իր համար, և արժանացել իր կյանքի լավագույն անակնկալին (լուսանկարներ)

Երեխաների համար խաղալիքները սովորական իրեր չեն. դրանք հնարավորություն են տալիս լցնել նրանց առօրյան և զարգացնել երևակայությունը: Հաճախ երեխաներին կարելի է երջանկացնել՝ նվիրելով նրանց սիրելի խաղալիքները: Անգլիական Լիվերպուլ քաղաքի 10-ամյա բնակիչ Լեոն Էշուորթը բացառություն չէ:

Bored Panda-ն գրում է, որ մի օր Լեոնն իր մոր հետ գնացել է սուպերմարկետ, որտեղ ցուցափեղկի վրա նկատել է պանդայի տեսքով փափուկ խաղալիքը: Բնականաբար, երեխան ցանկացել է ձեռք բերել այն, սակայն նրա մոր հաշվին բավական միջոցներ չեն մնացել գնում իրականացնելու համար:

Երեխան չի հուսահատվել և գրություն է թողել խաղալիքի տուփի վրա՝ գնորդներին խնդրելով ձեռք չտալ ապրանքը, մինչև իր մայրը կարողանա գնել այն:

Նշվում է, որ ավելի ուշ սուպերմարկետի աշխատակիցները հայտնաբերել են երեխայի գրությունը և որոշել գտնել նրան: Այս նպատակով նրանք լուսանկարել են գրությունը և հրապարակել այն Facebook-ում: Որոշ ժամանակ անց Լեոնի մայրը տեսել է հրապարակումը, ճանաչել իր որդու ձեռագիրը և արձագանքել գրառմանը:

Դրանից հետո սուպերմարկետի աշխատակիցները հրավիրել են մորը և որդուն իրենց մոտ և անակնկալ մատուցել նրանց՝ նվիրելով խաղալիքը երեխային:

«Սա իմ կյանքի լավագույն օրն է», — ասել է Լեոնն իր մորը:

 

 

 

Be the first to comment on "Անգլիայում երեխան գրություն է թողել խաղալիքի վրա, որն իր մայրը չի կարողացել գնել իր համար, և արժանացել իր կյանքի լավագույն անակնկալին (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*