Հայտնի է, թե ով է գլխավորելու Սերժ Սարգսյանի գրասենյակը

Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը: Այս մասին Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Be the first to comment on "Հայտնի է, թե ով է գլխավորելու Սերժ Սարգսյանի գրասենյակը"

Leave a comment

Your email address will not be published.


*