Պեսկովը կրկին հայտարարեց. Սա արդեն հետաքրքիր է դառնում

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվա այցելած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի շփումները վերաբերել են ճգնաժամի շուտափույթ սահմանադրական կարգավորման անհրաժեշտությանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունները տեղի են ունեցել գերատեսչությունների գծով, տեղի է ունեցել նաև հեռախոսազրույց [Վլադիմիր Պուտինի և Կարեն Կարապետյանի միջև]: Այդ շփումը հիմնականում եղել է Հայաստանում ծագած ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության շուրջ, անկասկած, սահմանադրության շրջանակում, որ կոնսենսուս գտնվի բոլոր շահագրգիռ կողմերի միջև», ասել է Պեսկովը:«Այս կապակցությամբ մենք սպասում ենք և հետևում վարչապետի ընտություններին, որոնք կայանալու են խորհրդարանում մայիսի 1-ին», ասել է նա:Պեսկովն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում Նալբանդյանի ու Արմեն Գեւորգյանի Մոսկվա այցին: Ուշագրավ է, որ ՌԴ նախագահի խոսնակն իր այս հայտարարությամբ արդեն փաստացի ակնարկում է, որ այցի նախաձեռնությունը Մոսկվայից չէ:Սա արդեն հետաքրքիր է, եւ ստացվում է, որ Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետի պաշտոնակատար, իր ենթականերին ուղարկում է Մոսկվա՝ աջակցության համար: Այս հանգամանքը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում ու սոցցանցերում:Մյուս կողմից, հարցեր են առաջանում, մասնավորապես՝ ինչու է կարիք առաջացել, որ Պեսկովը կրկին անդրադառնա հայ պաշտոնյաների այցերին: Մոսկվայի համար բարդություննե՞ր են առաջացել, Կրեմլը փորձում է հեռավորությո՞ւն պահել, թե՞ Հայաստանում համապատասխան տեղերում չեն հասկացել ինչ որ բաներ, եւ պետք է նորից ասել:

Be the first to comment on "Պեսկովը կրկին հայտարարեց. Սա արդեն հետաքրքիր է դառնում"

Leave a comment

Your email address will not be published.


*