Որ երկրում Սարգիս և Մանո Գրիգորյանները կվայելեն ամառային հանգիստը. Tert.am Life

Սարգիս և Մանո Գրիգորյանները ամառային հանգիստը կվայելեն մի փոքր ուշացումով` սեպտեմբերին զույգը կմեկնի Բուլղարիա, որտեղ կհամատեղի հանգիստն ու աշխատանքը։ Tert.am Life–ի հետ զրույցում Մանոն հայտնեց, որ այս տարի չէին նախատեսում մեկնել հանգստի, քանի որ աշխատանքը շատ է, ֆինանսական միջոցներն էլ հիմնականում ներդրել են իրենց բիզնեսում, սակայն Սարգիսը գործնական առաջարկ է ստացել Բուլղարիայում և որոշել են մի քանի օր էլ հանգստանալ։

 

«Ըստ էության`  ստացվեց, որ Բուլղարիան ոչ թե մեր, այլ հանգամանքների ընտրությունն էր»,– ասաց պարուհին ու հավելեց, որ երեխաներին իրենց հետ չեն տանելու, քանի որ սեպտեմբերին սկսվում են դասերը, փոքրիկները չեն կարող բացակայել երկրից։

 

Փոքրիկների համար ծնողներն ամառային հանգիստ կազմակերպել են Եղվարդի իրենց ամառանոցում։ Ամառվա շոգ օրերին  նրանք ընտանիքով տեղափոխվել են ամառանոց, իսկ Երևանի բնակարան կվերադառնան, երբ եղանակը հովանա։

 

 

Մանոն նշեց, որ երեխաների հետ կարողանում են լավ հանգիստ կազմակերպել, քանի որ նրանք արդեն մեծ են, չեն խանգարում։  Դերասանի ընտանիքը հաջորդ հանգիստը նախատեսում է ձմռանը։ Այդ ժամանակ արդեն բոլորով կլինեն։ Մանոն նկատեց, որ վերջին 2 տարիներին ինքն ու ամուսինը քրտնաջան աշխատել են, միջոցներն էլ հիմնականում ներդրել են բիզնեսի մեջ։

 

«Որոշել ենք հաջորդ տարվանից մեր մասին մտածել։ Հիմա անընդհատ ներդրումներ ենք անում մեր գործում։ Մտածում ենք՝ քանի դեռ երիտասարդ ենք, շատ աշխատենք, որպեսզի հետո կարողանանք վայելել։ Աշխատանքը շահութաբեր է, սակայն առաջ գնալու համար պետք է անընդհատ ներդրումներ անես. դա բիզնեսի օրենքներից մեկն է։ Մենք ագահաբար ամբողջը չենք վերցնում, փորձում ենք զարգացնել բիզնեսը»,– նշեց նա։

 

Be the first to comment on "Որ երկրում Սարգիս և Մանո Գրիգորյանները կվայելեն ամառային հանգիստը. Tert.am Life"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ