Ռուսաստանի լողափերից մեկում երիտասարդը խեղդվել է՝ փրկելով անծանոթուհուն

Ռուսական «Սերեբրյանի Բոր» հանգստավայրի լողափերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար. ծագումով դաղստանցի Ռաշիդ Սալահբեկովը խեղդվել է՝ փրկելով անծանոթուհուն:

Ինչպես նշում է kp.ru-ն, տղայի կյանքի գնով փրկված աղջիկը լողալով շատ հեռու է գնացել ու սկսել է խեղդվել: Լսելով ջրից եկող օգնության ճիչերը՝ երիտասարդը, առանց երկար-բարակ մտածելու, նետվել է ջուրը: Ռաշիդի հետևից ջուրն է նետվել նրա ընկերը:

Ռաշիդն առաջինն է հասել խեղդվող աղջկան ու նրան տարել դեպի ափը: Երիտասարդն անգիտակից վիճակում գտնվող աղջկան տվել է ընկերոջը, իսկ ինքն՝ ուժասպառ լինելու պատճառով խեղդվել:

Հերոսական արարքով աչքի ընկած Ռաշիդի դին հայտնաբերվել է հաջորդ օրը:

Մահացած ընկերները, ծանոթները և ուղղակի սրտացավ մարդիկ ակտիվացել են սոցկայքերում ու խնդրել Ռաշիդ Սալահբեկովին հետմահու հերոսի կոչում տալ:

 

 

Картинки по запросу утонул Рашид Салахбеков

Картинки по запросу утонул Рашид Салахбеков

Be the first to comment on "Ռուսաստանի լողափերից մեկում երիտասարդը խեղդվել է՝ փրկելով անծանոթուհուն"

Leave a comment

Your email address will not be published.


*