Քաղաքացին ընկել է գնացքի տակ. Վիճակը ծանր է

Ապրիլի 13-ին, ժամը 15:32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում (Պիկետ 9) տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի N3624/25 բեռնատար գնացքն Արարատ-Երեւան Պիկետ 10-ի մոտակայքում (592-րդ կմ) վրաերթի է ենթարկել՝ 1977 թ. ծնված Ա. Ղ.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Be the first to comment on "Քաղաքացին ընկել է գնացքի տակ. Վիճակը ծանր է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ