Թուրքիայում եղբայրը բռնաբարել է քրոջը, վերջինս հեռացել է ամուսնացած քրոջ տուն, սակայն այնտեղ էլ փեսան է բռնաբարել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ապրող ընտանիքում ավագ եղբայրը բռնաբարել է 16–ամյա քրոջը, որի պատճառով քույրը հեռացել է ամուսնացած քրոջ տուն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ոստիկանությունէ դիմել 16–ամյա Ֆ.Մ.–ն՝ հայտարարելով, որ բռնաբարության է ենթարկվել եղբոր եւ փեսայի կողմից։

Աղջիկը պատմել է, որ տանը իրեն բռնաբարել է եղբայրը, որից հետո նա իրենց տնից հեռացել է ամուսնացած քրոջ հետ ապրելու, սակայն այնտեղ էլ քրոջ ամուսինն է իրեն բռնաբարել։

Ոստիկանները ձերբակալել են 19–ամյա եղբորը եւ 41–ամյա փեսային։

Be the first to comment on "Թուրքիայում եղբայրը բռնաբարել է քրոջը, վերջինս հեռացել է ամուսնացած քրոջ տուն, սակայն այնտեղ էլ փեսան է բռնաբարել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ