Վաղարշապատի ոստիկաններն ու Էջմիածնի ռազմական ոստիկանության ծառայողները որոնում են ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Գազազյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում Էջմիածնի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Վարդանյանը յուրացրել է իրեն վստահված 2 արկղ ընդհանուր թվով 24 հատ 1 լիտր տարողությամբ ձեթը, իսկ հետո Հ. Գազազյանի միջոցով 30 հազար դրամով վաճառել Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 14/4 հասցեում գործող հացի արտադրամասի սեփականատեր՝ Էջմիածնի բնակիչ, 36-ամյա Արմեն Մարուքյանին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարուքյանը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը և միաժամանակ ներկայացրել է վերը նշված ձեթի տարաներից թվով 1 շիշ՝ դատարկ վիճակում։

Վաղարշապատի ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պարենային պահեստի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Be the first to comment on "Վաղարշապատի ոստիկաններն ու Էջմիածնի ռազմական ոստիկանության ծառայողները որոնում են ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետին. shamshyan.com"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ