Հովհաննես Ազոյանի նմանակն իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում. ո՞վ է նա

Հովհաննես Ազոյանը նմանակ ու՞նի. Կարող ե՞ք այս  լուսանկարից տարբերել թե ով է իրական Հովոն: Ոչ՛, ուրեմն շնորհավորում եմ ձեզ, դուք էլ եք հեշտությամբ կերել խայծը՝ կարծելով թե Առաջին ալիքի «Տանդեմ»սիթքոմում Հովոն է խաղում:

Ես, օրինակ վերջերս իմացա, որ այդպես չէ, մենակ չասեք՝ դուք էլ: Պարզվում է՝ երկրագնդի վրա գոյություն ունեցող մեր նմանակները, ապրում են հենց մեր կողքին ու մեզ այդքան մոտ, իսկ մենք այդ մասին անգամ չենք էլ մտածել: Կարծում ե՞ք Հովհաննեսն էլ չգիտի այդ մասին…

Պարզվում է ՝ Հովհաննես Ազոյանի  նմանակը  հայ է, ասեմ ավելին՝ դերասան  ու հոմորիստ:   27- ամյա երիտասարդԼևոն Սարգսյանն այն աստիճանի  է նման Հովոյին, որ նրանց շփոթելը վերջին շրջանում  բնական երևույթ է դարձել, տարբերելն էլ գրեթե անհնար:  Դերասանների ակնհայտ նմանությունն ուղղակի ապշեցնում է:  Հովոն ու Լևոնը ամեն րոպե մեր աչքի առջև են, մենք դիտում ենք նրանց մասնակցությամբ ֆիլմերը, տեսահոլովակներն ու հաղորդումները,բայց քչերս էինք  նկատել, որ բոլոր  նախագծերում չէ, որ Հովոն է  խաղում: Եթե Հովհաննես Ազոյանի մասին մենք գիտենք համարյա ամեն ինչ, ապա Լևոնի մասին, քիչ բան է հայտնի:  Նա երկար տարիներ հանդես է եկել  ЕРМУ  KBH-ի թիմում, նկարահանվել   է «Հ2» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Taxinema» սիթքոմում, բայց մարդիկ նրա նմանությունը Հովոյի հետ նկատեցին  հատկապես այն ժամանակ երբ, Լևոնը սկսեց նկարահանվել «Տանդեմ»-ում: Պետք է ասել, որ ինչ խոսք, տղան  լավ կարողացել է օգտվել  կյանքի ընձեռած հնարավորությունից և այն օգտագործում է ի շահ իրեն՝ կրկնօրինակելով   Հովոյի ոչ միայն փարթամ ու խուճուճ մազերն,  այլև  սկսել է հագնվել գրեթե նույն կերպ ինչպես  դերասանը: Հովոյի հետ նրա անհերքելի նմանությունը  կարծում եմ լավ է անդրադառնում Լևոնի վրա, նրան նույնպես բերել հաջողություն: Արդարության համար ասեմ, որ նախկինում Լևոնն ունեցել է ավելի կարճ սանրվածք ու հագուստի այլ ոճ:

Հետաքրքիր է՝ իսկ դուք երբևէ հանդիպե՞լ եք ձեր նմանակին:

    Լևոն Սարգսյան

Be the first to comment on "Հովհաննես Ազոյանի նմանակն իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում. ո՞վ է նա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ