Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժած 8-ամյա աղջկա վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունից տուժածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նա վիրահատվում է։ Մյուս տուժածների վիճակը գնահատվում է, որպես բավարար։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը:

«Տուժածների ինքնությունն արդեն պարզվել է: Պայթունից տուժել է 8 հոգի: Նրանցից մեկը արագ սննդի կետի աշխատակիցն է՝ մենեջերը: Բոլորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ պայթել է գարեջրի սարքին միացված բալոնը։ «Պայթած բալոնն այսօր առավոտյան էր փոխարինվել: Դրանք անպայման հատուկ ստուգում են անցնում:Բոլոր ստուգումները կատարվում են ժամանակին: Կարող են խնդիրներ առաջանալ, բայց դա չի նշանակում, որ ստուգում չի իրականացվում»,-ասաց Կոստանյանն ու հավելեց, որ փորձագետները տեղում աշխատում են:

Ապրիլի 2-ին, ժամը 20:44- ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային  պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտականհաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակներիարձագանքման և օպերատիվ խմբերը: Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴքաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Be the first to comment on "Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժած 8-ամյա աղջկա վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ