Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեթը երրորդ անգամ ծնող են դառնալու

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ են ծնող դառնալու։ Բրիտանական The Sun-ի գրում է, որ զույգը օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։ Երեխան կծնվի 2018-ի հունվարին։

Մեկ ամիս առաջ հայտնել էին, որ Քանյեն ու Քիմը որոշել են անպայման երրորդ երեխա ունենալ, հանուն ինչի 45 000 դոլար են վճարել փոխնակ մորը։

Առայժմ հայտնի է միայն, որ աղջիկը, որը լույս աշխարհ է բերելու աստղերի երեխային, 20 տարեկան է։

«Քանյեն ցանկանում է, որ ինքն ու Քիմը հինգ-վեց երեխա ունենան։ Եթե փոխնակ մայրը հաջողությամբ լույս աշխարհ բերի երրորդ երեխային, Քիմն ու Քանյեն կրկին կօգտվեն փոխնակ մոր ծառայություններից։
Քիմը սկզբում դեմ էր այդ գաղափարին, բայց այժմ համաձայն է Քանյեի հետ։ Նրանք շատ մեծ ընտանիք են ցանկանում։ Քանյեն միշտ երազել է այնպիսի մեծ ընտանիքի մասին, ինչպիսին ունի Քիմը», — նշում է աղբյուրը:

Be the first to comment on "Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեթը երրորդ անգամ ծնող են դառնալու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ