Ձեր ներքին «ես»-ի գաղտնիքը. ընտրեք ճանապարհն ու իմացեք՝ ուր է այն Ձեզ տանում

Պատկերացրեք, որ Ձեր առջև 6 ճանապարհ է, ու դրանք բոլորը լիովին տարբեր են։ Դուք պետք է գնաք դրանցից մեկով։ Ընտրեք այն ճանապարհը, որով հաճույքով կգնայիք ու իմացեք՝ ուր այն կտանի Ձեզ։

 

Ճանապարհ 1. Դուք ընտրել եք ազատության ուղին

Ձեզ համար կարևոր են անկախությունն ու անձնական տարածքը։ Դուք սովոր եք ինքներդ կերտել Ձեր կյանքը։ Առանձնանում եք Ձեր նպատակասլացությամբ, ինքնավստահությամբ ու դատողությամբ։ Բացի այդ՝ Դուք փորձում եք խելամիտ օգտագործել Ձեր էներգիան և ժամանակը։ Հստակ իմացեք՝ ինչ եք ուզում, ու գնացեք դրան ընդառաջ։

Ճանապարհ 2. Դուք ընտրել եք դեպի Ձեր փոքրիկ աշխարհ տանող ճանապարհը

Ձեր կյանքում ավելորդ մարդկանց տեղ չկա։ Չնայած նրան, որ Դուք ունեք ընկերներ ու մտերիմներ, Դուք շատ հաճույքով եք մնում միայնակ՝ Ձեր մտքերի հետ։ Միայնությունը Ձեզ համար ձանձրալի չէ։ Դուք ունեք հարուստ ներաշխարհ, Դուք տեսնում ու լսում եք այն, ինչ ուրիշները չեն կարող տեսնել կամ լսել։

Ճանապարհ 3. Դուք ընտրել եք դրական էմոցիաների ճանապարհը

Դուք առանձնանում եք կյանքի ու աշխարհի հանդեպ լավատեսական հայացքներով։ Դուք երբեք չեք դադարում սովորել, Ձեզ հատուկ է հետաքրքրասիրությունն ու անընդհատ նոր բան իմանալու ցանկությունը։ Դուք սովոր եք արդյունավետ անցկացնել ամեն օրն ու ամեն գործից օգուտ քաղել։

Ճանապարհ 4. Դուք ընտրել եք փոփոխությունների ուղին

Ապագան Ձեզ չի վախեցնում. Դուք մեծ սիրով ծրագրեր եք կազմում ու փորձում եք հասնել Ձեր առջև դրված նպատակներին։ Հավանաբար Դուք մի փոքր իմպուլսիվ եք, իսկ Ձեր արարքներն ու որոշումները լինում են պահի ազդեցության տակ։ Դուք պատրաստ եք փոփոխությունների, հեշտությամբ ընդունում եք նոր բաներ։ Երբեմն շրջապատող մարդկանց թվում է, որ Դուք այնպիսի մարդ եք, ով միշտ ընթանում է հոսանքին հակառակ։ Այդ պատճառով էլ նրանք հարգում են Ձեզ։

Ճանապարհ 5. Դուք ընտրել եք կայունության ու ներդաշնակության ուղին

Ձեզ պետք է վստահ լինել վաղվա օրվա վրա։ Ամբողջ ուժով Դուք փորձում եք պահել կայունությունը Ձեր կյանքում։ Ձեզ համար կարևոր է ներքին հանգստությունը, մարդկանց հետ լավ հարաբերությունները ու ամեն ինչում ներդաշնակությունը։ Բնույթով Դուք շփվող ու բաց մարդ եք։ Չեք սիրում կոնֆլիկտներ։

Ճանապարհ 6. Դուք ընտրել եք հանգստության ու ճշմարտության ուղին

Չնայած նրան, որ Դուք ձգտում եք հանգիստ ու խաղաղ կյանքի, Ձեր ներքին աշխարհն անընդհատ զարգանում է։ Դուք անընդհատ փնտրտուքների մեջ եք՝ կյանքի իմաստը գտնելու համար։ Կարող եք երկար ժամանակ անցկացնել՝ կյանքի մասին խորհելով ու փիլիսոփայելով։ Դուք հետաքրքիր զրուցակից եք, շատ բան գիտեք ու ամեն բանի մասին ունեք Ձեր տեսակետը։ Գնահատեք այն, ինչ ունեք, իսկ որոշումներ ընդունելիս ուշադիր եղեք։

Be the first to comment on "Ձեր ներքին «ես»-ի գաղտնիքը. ընտրեք ճանապարհն ու իմացեք՝ ուր է այն Ձեզ տանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ