Հայտնի են Արցախում ականի պայթյունից տուժածների ինքնությունը. նրանցից մեկի ստորին վերջույթներն անդամահատել են

Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով տուժած տղամարդկանց անունները հայտնի են:

NEWS.am-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանը հայտնեց, որ վիրավորներ են 43-ամյա Արամ Մկրտչյանն ու 31-ամյա Գարիկ Ղահիրյանը:

«Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, վիրահատությունն ավարտվել է հաջող, վիճակը ծանր է, բայց կայուն: 31-ամյա Գարիկ Ղահիրյանն ականապայթյունային վիրավորում է ստացել զույգ ստորին վերջույթների շրջանում, երկու վերջույթներն էլ անդամահատել ենք: Ղահիրյանն ունի նաեւ պոլիտրավմա, վիճակը ծանր է գնահատվում»,- ասաց նա:

Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են, Արցախի բնակիչներ: Ըստ կազմակերպության տրամադրած տեղեկատվության՝ տղամարդկանց խումբն է եղել:

Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի:

Արտակարգ դեպք Արցախում. ականի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորները

Արցախում ականի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է. նրան այս պահին վիրահատում են

Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ HALO Trust-ի աշխատակիցներ են զոհվել. 3 զոհ, 2 վիրավոր

Արցախում ականի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է. նրան այս պահին վիրահատում են

Be the first to comment on "Հայտնի են Արցախում ականի պայթյունից տուժածների ինքնությունը. նրանցից մեկի ստորին վերջույթներն անդամահատել են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ