Երեւանում «Մերսեդես»-ը Նժդեհի հրապարակում բախվել է արձանի պատվանդանին. 31-ամյա կին վարորդին հասցրել են հիվանդանոց (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06:40-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 31-ամյա Մարգարիտա Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GL 737 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում եւ բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Be the first to comment on "Երեւանում «Մերսեդես»-ը Նժդեհի հրապարակում բախվել է արձանի պատվանդանին. 31-ամյա կին վարորդին հասցրել են հիվանդանոց (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ