Դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատի բոստանը չէ. Սամվել Զաքարյան

Դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատի բոստանը չէ։ Այս մասին մարտի 26-ին դեղերը դեղատոմսերով բաց թողնելու հարցով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նա նշեց, որ եթե մենք միջազգային ստանդարտներին ավելի կամ պակաս չափով համապատսխանող բանջարանոց ունենք, որտեղ ինչ-որ ձեւով լոլիկ եւ այլն է աճում, ապա ժամանկ առ ժամանակ որոշումներ են ընդունվում, ասենք, ջուրը փակելու մասին: Միության ղեկավարը հավելեց, որ դեղատոմսերի մասին չի խոսի, այլ կխոսի Հայաստանի առողջապահության ոլորտում քաղաքականության մասին, որպես այդպիսին: Նրա համոզմամբ՝ շահագրգիռ կողմերի, մասնավորապես բժշկական եւ դեղագործական ասոցիացիաների հետ քննարկումները պետք է լինեին դեռեւս մինչեւ որոշման ընդունումը, այլ ոչ թե հիմա անցկացվեին: «Թող փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնի թեկուզ մեկ կազմակարեպության մասին, որի հետ այս կարգը քննարկվել է»,- ասաց նա՝ կոչ անելով դադարեցնել ժողովրդի եւ մասնագիտական հանրույթի վրա փորձեր դնել:

Նա նաեւ դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինե Մարգարյանին՝ նրան խնդրելով չվարկաբեկել տեղական դեղարտադրությունը՝ պնդելով, թե այստեղ պլացեբո են արտադրում:

Այնուհետեւ Սամվել Զաքարյանն անդրադարձավ գների մեծ տարբերության պատճառով Վրաստանից դեղերի մաքսանենգության թեմային: Նրա խոսքով՝ հիմա հայերը ոչ միայն դեղեր են բերում, այլեւ գնում են Վրաստանում բուժվելու, քանի որ այնտեղ, օրինակ, ստենտավորումն ավելի էժան է: Այնտեղ վերականգնողական կուրս են անցնում, դեղեր գնում, նաեւ ծովում արեւահարվում են: «Այս բոլոր փողերը Վարստանին են գնում միայն այն պատճառով, որ մեր կառավարությունը չի ցանկանում լուծել ԱԱՀ հարցը, իսկ խոսքն ընդամենը տարեկան 16,7 մլն դոլարի մասին է, որպեսզի ամբողջ բնակչության համար դեղերի գները նվազեցվեն: Դրա փոխարեն, մենք այդ փողը Վրաստան ենք տանում»,- ասաց նա:

 

Be the first to comment on "Դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատի բոստանը չէ. Սամվել Զաքարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ