Այս հոգեբանական թեստը կօգնի հասկանալ կնոջ բնավորության առանձնահատկությունները։ Sollys.ru-ն առաջարկում է ընտրել թագերից մեկը։

#1 Պայքարող թագուհի եք։ Միշտ գիտեք՝ ինչ եք ցանկանում, և քայլում եք սեփական նպատակներն իրականացնելու ճանապարհով՝ ոչնչացնելով ճանապարհին հայտնվող բոլոր խնդիրները։ Կամային եք, միշտ արդար եք գործում. բարեգործներին պարգևատրում եք, մեղավորներին՝ պատժում։ Կարողանում եք ճիշտ մարտավարություն ընտրել, միշտ գիտեք՝ ինչպես է հարկավոր հասնել ցանկալիին։

#2 Հմայքի թագուհին եք։ Գիտեք՝ ինչպես է հարկավոր շփվել մարդկանց հետ։ Տղամարդիկ ձեզ համարում են հանելուկ, որը գուշակելու ցանկությունը շատ մեծ է։ Ոչ բոլորն են կարողանում գրավել ձեր սիրտը, բայց ձեր հմայքին դիմակայելու համար ուժերը չեն հերիքում։ Միշտ գտնում եք անհրաժեշտ բառերը՝ կապեր հաստատելու, ինչպես նաև՝ ընկերական հարաբերությունները պահպանելու համար։

#3 Կարողանում եք ամեն բան փոքրիկ հրաշքի վերածել։ Ընդամենը հարկավոր է ձեր ցանկությունը, և կարող եք ձախողված ծրագիրը վերածել հաջողակի, կարտոֆիլի սովորական խյուսը՝ խոհարարական գլուխգործոցի, տխուր մարդուն՝ երջանիկ մարդու։

#4 Լիդեր եք, ով կարող է իր ետևից տանել ամբոխը։ Մարդիկ լսում եք ձեր կարծիքը և հաճախ խորհուրդ հարցնում, քանի որ խելացի եք, փորձառու, դատող։ Միշտ դիտարկում եք խնդրի խորքը և գիտեք՝ ինչ է հարկավոր անել։ Իհարկե, սիրում եք նաև ղեկավարել ու կամակորություն անել։

#5 Ինտուիցիայի զգացումը շատ լավ է զարգացած։ Զգում եք սպասվող փոփոխությունները, իսկ ձեր կանխատեսումները գրեթե միշտ իրականություն են դառնում։ Նրանք, ովքեր չեն լսում ձեր խորհուրդները, հաճախ են հիասթափվում։ Հետաքրքիր մարդ եք, ում հետ շփումը հաճելի է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը