Օմբրեն և կալիֆոռնիական մելիրովկան անցյալում են. նորաձևություն է մտնում «հակառակ» բալյաժը

Ներկայացնում ենք նորույթ՝ նրանց համար, ովքեր սիրում են մազերը ներկելու ավելի բարդ տեսակներ, ոճաբաններն առաջարկում են բոլորին հայտնի բալայաժը, բայց «հակառակ»:

«Հակառակ» բալյաժի էությունը հետևյալն է՝ արմատները ներկվում են ավելի բաց գույնով, ծայրերը՝ մուգ:

Բայց ի տարբերություն սովորական բալյաժի՝ «հակառակը» սահմանափակումներ ունի: Այն հարմար կլինի մազերի բաց երանգ ունեցողներին, քանի որ նույնիսկ ամենանվանի վարպետի համար դժվար կլինի բաց երանգ ստանալ բնությունից մուգ մազարմատների վրա:

Եթե մուգ մազեր ունեք, բայց ուզում եք նորույթը փորձել, պետք է մի քանի անգամ այցելեք վարպետին:

«Հակառակ» բալյաժը պետք է ավելի հաճախ թարմացնել աճող մազարմատների պատճառով:

Be the first to comment on "Օմբրեն և կալիֆոռնիական մելիրովկան անցյալում են. նորաձևություն է մտնում «հակառակ» բալյաժը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ