Թագավորի թագն էինք փնտրում, ոսկորներ գտանք. հայերի «գանձերը» որոնողները ձերբակալվել են

Թուրքիայի Կայսերի քաղաքում ոստիկանները ձերբակալել են հայերի թացրած «գանձերը» փնտրողներին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Կայսերիի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ որոշ անձիք քաղաքի հասցեներից մեկում գաղտնի հորատում են անում գանձեր գտնելու հույսով։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են 3 քաղաքացու, ովքեր խոստովանել են, որ գանձ են ցանկացել գտնել, քանի որ լսել են, որ այդ վայրում հնից պահված մեծ թվով գանձեր կան։

Դատարան տանելու ճանապարհին լրագրողներից մեկի հարցրել է, թե գտե՞լ են գանձերը, գանձ փնտրողներից մեկը պատասխանել է. «Թագավորի թագն էինք փնտրում, սակայն ոսկորի կտորներ գտանք»։

Be the first to comment on "Թագավորի թագն էինք փնտրում, ոսկորներ գտանք. հայերի «գանձերը» որոնողները ձերբակալվել են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ