Հրայր Թովմասյանին առաջադրել են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում. Aysor.am

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Aysor.am-ի  թղթակցին այս մասին ասել է հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

Նա հիշեցրել է, որ ԱԺ նախագահի՝ այսօր ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։

Հարցին, արդյոք կան ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրումներ, Ա.Բաբայանն ասել է. «ԱԺ նախագահը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Հ.Թովմասյանի թեկնածությունը, որի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում»։

 Խորհրդարանի հերթական նիստերը կանցկացվեն մարտի 20-ից 23-ը։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային Ժողովը կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը:

Be the first to comment on "Հրայր Թովմասյանին առաջադրել են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում. Aysor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ