Աշտարակում դիտահորի մեջ դեռեւս չձեւավորված պտուղ է հայտնաբերվել

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նորածնի դին դիտահորում հայտնաբերել են քաղաքացիները եւ ահազանգել ոստիկանություն: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը չձեւավորված մարդու պտուղ է։

Be the first to comment on "Աշտարակում դիտահորի մեջ դեռեւս չձեւավորված պտուղ է հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ