Հունաստանում ակումբի սեփականատերը դաշտ է մտել զենքով (տեսանյութ)

Հունաստանի առաւջնությունում ՊԱՕԿ-ի և ԱԵԿ-ի միջև հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել: Խաղավարտին ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստները 0:0 հաշվի ժամանակ գրավել են մրցակցի դարպասը, սակայն մրցավարը արձանագրել է խաղից դուրս վիճակ:

Որոշումից բուռն կերպով դժգոհել են թիմի ֆուտբոլիստները, իսկ  ակումբի սեփականատերը՝ Իվան Սավիդին խաղադաշտ է ներխուժել, զենքով սպառնացել գլխավոր մրցավարին: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: ԱԷԿ-ի ֆուտբոլիստները գնացել են հանդերձարան:

Արդյունքում մրցավարը փոխել է որոշումը և հաշվել է գոլը, սակայն վերջնական արձանագրության մեջ այն հավանաբար չի ընգրկվի:

Նշենք, որ անվտանգությամբ պայմանավորված՝ ԱԵԿ-ի ֆուտբոլիստները հրաժարվել են շարունակել խաղը:

Be the first to comment on "Հունաստանում ակումբի սեփականատերը դաշտ է մտել զենքով (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ