Պուտինը պատմել է, թե ինչպես են կոտրել իր քիթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչու իրեն չեն ցանկացել ընդգրկել պիոներների շարքերը եւ ինչպես են կոտրել իր քիթը։

«Իհարկե, խուլիգանություն եմ արել։ Սկզբում պարզապես չէին ուզում ընդունել, հետո ընդունեցին։ Սկսեցի զբաղվել ըմբշամարտով, սամբոյով, ձյուդոյով, սկսեցի աստիճանաբար փոխվել, ավելի լավ սովորել»,-ասել է նա «Պուտին» ֆիլմում իր հարցազրույցում։

Միաժամանակ Պուտինի խոսքով, առաջին սպորտաձեւը, որով զբաղվել է, եղել է բռնցքամարտը։ «Այնտեղ իմ քիթը կոտրեցին, եւ մինչեւ այն լավանար, ես սկսեցի հետաքրքրվել ըմբշամարտով»,-պատմել է ՌԴ նախագահը։

Ֆիլմում Պուտինը նաեւ պատմել է իր ծնողների մասին, որոնք միշտ չէ, որ հավանություն են տվել իր՝ սպորտով զբաղվելուն, մտածում էին երաժշտական կրթության մասին, եւ անգամ բայան են գնել։ «Ես ոչ մի անգամ հորիցս չեմ լսել, որ նա երբեւէ իմ ներկայությամբ հայհոյի։ Երբեք»,-ասել է Պուտինը։

Be the first to comment on "Պուտինը պատմել է, թե ինչպես են կոտրել իր քիթը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ