ԱՄՆ-ում կլսեն Հայոց ցեղասպանության ականատեսների ձայնը. Հոլոքոստի ֆոնդը կազմակերպում է աուդիո ցուցադրություն

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում գործող Հոլոքոստի և ցեղասպանությունների տեսողական պատմության ԱՄՆ-ի խոշորագույն կրթական հիմնադրամ-ինստիտուտի ձայնադարանը կհամալրվի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հայ վկաների վկայություններով:

«Ավելի քան 1000 վկայություններ, մասնավորապես, աուդիո հարցազրույցների ձևաչափով հիմնադրամին է փոխանցել հայտնի ամերիկացի գիտնական, հայազգի Ռիչարդ Հովհաննիսյանը: Այդ նյութերը  կազմում են հիմնադրամի՝ Հոլոքոստին չառնչվող վկայությունների ամենամեծ հավաքածուն»,- հաղորդում է USC Shoah Foundation-ի մամուլի ծառայությունը

Արձանագրված վկայությունների մեծ մասը հայերենով է, անգլալեզու վկայությունները կազմում են նյութերի 20 տոկոսը:

Առաջին աուդիո-վկայությունները տեսողական պատմության հիմնադրամում ցուցադրվում են մարտի 9-ից:

shantnews.am

Be the first to comment on "ԱՄՆ-ում կլսեն Հայոց ցեղասպանության ականատեսների ձայնը. Հոլոքոստի ֆոնդը կազմակերպում է աուդիո ցուցադրություն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ