Ամերիկյան հեռուստատեսային խոշոր ցանցը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրի

Հայերի ցեղասպանության մասին ավելի շատ ամերիկացիներ կիմանան. ամերիկյան Starz հեռուստատեսային ցանցը գնել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը, և առաջիկայում այն կցուցադրվի հեռուստաէկրաններին:

«Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Ջո Բերլինգերը և որը պատմում է հայերի ցեղասպանության մասին, կցուցադրվի ամերիկյան Starz հեռուստատեսային ցանցի ալքով: Այս մասին տեղեկացնում է Հոլիվուդի Deаdline Reports լրատվական կայքը:

Starz-ի գնումների բաժնի ղեկավար Բրետ Մարոտոլիի խոսքով՝ ընկերությունը փաստավավերագրական ֆիլմեր է ձեռք բերել, որոնք բացի այն, որ համապատասխանում են իրենց ընկերության ռազմավարությանը, նաև հետաքրքիր թեմաներ, սադրիչ հակամարտություններ և իրական պատմություններ են ներկայացնում:

Լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը հիմնված է Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի հետազոտությունների հիման վրա և ուղղված է հայերի Ցեղասպանության ժխտողականության արշավի դեմ, մեծ էկրան է բարձրացել նախորդ տարվա նոյեմբերի 10-ին Նյու Յորքում, իսկ 2017թ. հոկտեմբերին այն հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը, որի պրոդյուսերական կազմում ընդգրկված են Բերլինգերը, Էրիկ Էսրայիլյանը և Չիփ Ռոզենբլումը, պատկերում է Թուրքիայի կառավարության կողմից մեկ դար շարունակվող ժխտողականության արշավները:

Դրանում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

armeniasputnik.am

Be the first to comment on "Ամերիկյան հեռուստատեսային խոշոր ցանցը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ