Քիմ Քարդաշյանը Մադոննայի հետ հանդիպմանը եկել է փոքրիկ կրծկալով

Երգչուհի Մադոննան և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միասին նկարահանվել են տեսահոլովակում՝ հանդիպելով YouTube-ի լոսանջելեսյան ստուդիայում։ Նկարահանումները տեղի են ունեցել «MDNA Skin» ապրանքանշանի մաշկի խնամքի միջոցների նոր շարքի գովազդի շրջանակներում, որը հիմնել է Մադոննան։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, աստղերը, ովքեր վերջին ժամանակներս բավական մտերմացել են, քննարկել են գեղեցկության իրենց գաղտնիքները։

Սակայն ավելի շատ ուշադրություն է գրավել ոչ թե քննարկման թեման, այլ՝ հագուստը, որով Քարդաշյանը ներկայացել էր հանդիպմանը։ Քիմը սև մատիտ–կիսաշրջազգեստով է եղել, իսկ վերևից նրա վրա միայն փոքրիկ կրծկալ է եղել, որ հազիվ ծածկում էր նրա փարթամ կուրծքը։ Այս անգամ ոչ պակաս էպատաժային Մադոննան Քիմի համեմատ բավական համեստ տեսք է ունեցել։

Քիմն ասել է, որ իրեն գեղեցկության իսկական փորձագետ է զգում։ «Ես սիրում եմ խորհուրդներ տալ։ Մարդիկ հաճախ են խորհրդի համար ինձ դիմում»,– ասել է Քիմը։

Իսկ Մադոննան պատմել է, որ հաճախ քնում է դեմքով բարձին սեղմված։ «Դրա հետևանքով, երբ արթնանում եմ առավոտյան, աչքերս ուռած են լինում։ Դրա համար էլ ստեղծել եմ աչքերի համար դիմակները՝ հատուկ շիճուկով»,– պատմել է երգչուհին։ Նրանք երկուսն էլ խոստովանել են, որ չեն կարող ապրել առանց խոնավեցնող քսուքների։

 

Be the first to comment on "Քիմ Քարդաշյանը Մադոննայի հետ հանդիպմանը եկել է փոքրիկ կրծկալով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ