Կրակոցներ՝ կիևյան ռեստորանում

Կիևյան ռեստորանում կրակոցներ են հնչել, ոստիկանությունը լուսանկար է հրապարկել են մանրամասներ:

Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Վլադիմիրսկայա փողոցում գտնվող ռեսորանում կրակոցներ են հնչել: Ահազանգով դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը և փրկարարները: Այս մասին հայտնում է kiev.segodnya.ua-ն՝ նշելով, որ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ոստիկանները հարցաքննել են ռեստորանի աշխատակիցներին, և առգրավվել են տեսախցիկների կողմից նկարահնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես անհայտ անձը, մոտենալով ռեստորանին, հրազենից կրակ է բացում:

Նշվում է նաև, որ միջադեպի ժամանակ ռեստորանում գտնվել է աշխատակազմը և մոտ 10-ը քաղաքացի, որոնց անմիջապես անվտանգ տարածք են տեղափոխել:

Be the first to comment on "Կրակոցներ՝ կիևյան ռեստորանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ