Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը կասեցվում է

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում քիչ առաջ ներառվել է դեղատամոսով դեղեր գնելու մասին կառավարության որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ որոշումը բազմաթիվ քաղաքացիների կողմից խիստ քննադատության էր ենթարկվել, բազմաթիվ խնդիրներ առաջացրել հատկապես երեխաների ծնողների շրջանում:

Նշվում է, որ որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու և աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը,  իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր,  hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»:

Be the first to comment on "Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը կասեցվում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ