Ստեղծվել է դեղատոմսով դեղերի առցանց արագ որոնման հատուկ կայք

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի և դեղատոմսով բաց թողնվող դեղերի առցանց արագ որոնման հատուկ կայք՝ MyDrugs.am: Տվյալների բազան վերցված է Առողջապահության նախարարության կայքից:

Որոնման համար անհրաժեշտ է գրել դեղի անվանումը, և կայքը տեղեկություն կտրամադրի՝ ներկա պահին այդ դեղը ստանալու համար արդյոք դեղատոմս պահանջվո՞ւմ է, թե՞ ոչ, բացթողնման ձևի, դեղերի խմբի մասին, որին այն պատկանում է, արտադրողի և այն մասին, թե որ ցուցակում է այն գրանցված՝ առանց դեղատոմսի, թե դեղատոմսերով դեղամիջոցների:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից որոշ դեղեր վաճառվում են միայն բժշկի դեղատոմսով: Դրանց են վերաբերում հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները և կոդեին պարունակողները: Ինչպես հայտարարել է ԱՆ-ը, դեղատոմսերով դեղերի բացթողնման կարգը կներդրվի փուլ առ փուլ: Հուլիսի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն բոլոր ներարկային դեղերը, հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսերով բաց թողնվող ցուցակի մնացյալ բոլոր դեղերը:

med.news.am

Be the first to comment on "Ստեղծվել է դեղատոմսով դեղերի առցանց արագ որոնման հատուկ կայք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ