Հայաստանում 46 հազար մարդ հաշմանդամության նպաստ է ստանում. գումարն ընդամենը 17 հազար դրամ է

2017թ.-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում կա շուրջ 100 հազար նպաստառու ընտանիք:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերի, նպաստառու ընտանիքներից 75 հազարը ստանում է ընտանեկան նպաստ, 25 հազարը՝ սոցիալական: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմում է 31 հազար 350 դրամ: Ամենաշատ նպաստառու ընտանիքները Լոռիում են, ամենաքիչը՝ Վայոց ձորում:

Նշենք, որ կերակրողին կորցնելու, ծերության, հաշմանդամության նպաստ է ստանում 63 հազար մարդ: Նրանցից 46 հազարը հաշմանդամության նպաստ է ստանում, 4600-ը՝ ծերության: Այս խմբի մարդկանց նպաստի միջին չափը կազմում է ընդամենը 17 հազար 800 դրամ:

Be the first to comment on "Հայաստանում 46 հազար մարդ հաշմանդամության նպաստ է ստանում. գումարն ընդամենը 17 հազար դրամ է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ