ՀՀ-ում սպասվում է բարձր ջերմային ֆոն, առկա կլինի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

Հուլիսի 17-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ-ում օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:   Հանրապետության տարածքում`

Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, երեկոյան ժամերին Արարատյան դաշտում հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 16-21 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում`

Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 19-21 մ/վրկ:

Be the first to comment on "ՀՀ-ում սպասվում է բարձր ջերմային ֆոն, առկա կլինի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*