Հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ. հակառակորդի կողմից կան կորուստներ

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Be the first to comment on "Հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ. հակառակորդի կողմից կան կորուստներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ